ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա. ՌԴ ԱԳՆ


08:15 , 25 մարտ, 2016

1297703370Ռուսաստանը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հավասարապես ցանկանում է այնպիսի բարդ խնդրի լուծում, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է՝ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեր նպատակների իսկությունն ապացուցված է։ Մենք ոչ թե հավասարապես մյուս համանախագահների, այլ հավասարապես ադրբեջանական և հայկական կողմերի ցանկանում ենք այդ շատ բարդ իրավիճակի կարգավորում»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Մոսկվան ցանկանում է, որպեսզի այդ խնդիրը դուրս գա օրակարգից, և հակամարտությունը լուծվի միջազգային իրավունքի հիման վրա։