Սաուդյան արքայազնը և նրա հյուրերը ջարդուփշուր են արել Կալիֆոռնիայում վարձակալած տունը


05:09 , 25 մարտ, 2016

pic_3b3f832a3dd34112c5f73990263ea79aԱմերիկացին դատի է տվել սաուդյան արքայազնին, տունը ջարդուփշուր անելու համար, հայտնում է Los Angeles Times պարբերականը:

Հայցը ներկայացրել է Դենի Ֆիցջերալդը, որն արդեն երկար տարիներ իր մի քանի տները վարձով է տալիս, այդ թվում երեկույթներ անցկացնելու համար: 2015 թվականի ամռանը Հոլիվուդ-Հիլզում նրա տներից մեկը վարձակալել է սաուդյան արքայազն Ազիզ ալ-Սաուդը:

Ֆիցջերալդի խոսքերով` երեկույթից հետո արքայազնը և նրա օգնականները որպես փոխհատուցում չեն վճարել ոչ մի դոլար, ինչի համար էլ նա դիմել է դատարան:
Նա հայտնել է, որ տունը քարուքանդ են արել: Վնասել են ոչ միայն կահույքը, այլ նաև պատերը և հատակը, որոնց վրա անընդհատ լցրել են խմիչք: Ամերիկացին պահանջում է 300 հազար դոլարի ընդհանուր փոխհատուցում, քանի որ չի կարողացել շենքը վարձակալության տալ վերանորոգման ժամանակ:

Վարձակալության 1 ամսվա ընթացքում տանը պետք է տեղի ունենար միայն 1 երեկույթ, սակայն խնջույքները կազմակերպվել են ամեն գիշեր: Օգոստոսի 16-ին արքայազնի ավարտական երեկույթին պայմանավորված 150 հոգու փոխարեն մասնակցել են 800 մարդ, որոնք թմրանյութեր են օգտագործել, մարիխուանա են ծխել և պարել են սեղանների վրա` կեղտոտելով և՛ տունը, և՛ բակը: