00:06 , 25 մարտ, 2016
Newmag.am-ը գրում է.
Երևի չկա մարդ, որը չի տառաապել անուշադրությունից. կորցրել է փաստաթուղթ, տան դռան մոտ է հայտնվել գրասենյակի բանալիով, ներկայիս ընկերուհուն կոչել է նախկին կնոջ անունով: Բայց և այնպես, մենք շարունակում ենք մեքենայի ղեկին գրել sms, խորհրդակցության ժամանակ ստուգում ենք էլեկտրոնային փոստը, սիրելի սերիալի ժամանակ էլ մարմնամարզություն ենք անում՝ ուրախանալով, որ ժամանակ շահեցինք: Մենք զարգացնում ենք թայմ-մենեջերի ունակությունները, խմում ենք բիոհավելումներ, որպեսզի հասցնենք ավելի շատ բան ու ըմբռնենք ավելի շատ:
Մինչդեռ, առաջին հերթին պետք է հասկանալ, ինչպես է աշխատում ուշադրությունը, ու սովորենք այն կենտրոնացնել:
Այս մասին իր գրքում ընթեցողին համոզում է Դենիել Գոուլմանը(«Focus: The Hidden Driver of Excellence »): Նա գրում է, որ ուշադրությունը բազմաբնույթ երևույթ է: Գոուլմանն առանձնացնում է կենտրոնանանալու երեք տեսակ՝ ներքին (inner), էմպատիկ (other) և արտաքին (outer):
Ըստ Գոուլմանի հատկապես վտանագվոր են ամենահաս տեխնոլոգիաները: Մենք ավելի հաճախ շփվում ենք գաջեթների, քան կենդանի մարդկանց հետ, և այդ սովորույթը լի է լուրջ վտանգներով: Բարդ կոգնիտիվ ֆունկցիաների (այդ թվում՝ ուշադրությունը կենտրոնացնելու, զգացմունքները ցուցադրելու, էմպատիա ցուցաբերելու) համար պատասխանատու է ուղեղի պրեֆրոնտալ կեղևը:Այն ձևավորվոում է պատանեկան տարիքի վերջում: Այդ հատվածի ֆունկցիոնալությունը ակտիվ պահելու համար անհրաժեշտ է կարդալ գրքեր, լսել դասախոսություններ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ