Այլընտրանքային միջոցներ՝ ճանապարհային վերանորոգմանը


23:09 , 24 մարտ, 2016

Համաշխարհային տնտեսական խնդիրները պետություններին տարեցտարի ստիպում են «ձգել գոտիները» և հասանելիք գումարներն ուղղել օրակարգային խնդիրների լուծմանը:

Ունենալով տնտեսական բարձր դիմադրողականություն՝ ՀՀ-ի այս տարվա բյուջեն ստացվեց ավելի իրատեսական և «զգաստ»:
Այդ է պատճառը, որ գործադիր մարմնի նիստում որոշում կայացվեց Վայոց Ձորից դեպի Գորիս ու Կապան ձգվող ճանապարհի վերանորոգմանը հատկացված 230 միլիոն դրամից զատ պահանջվող գումարը տրամադրել պետության մրցույթներից տնտեսած գումարներից:

Գլոբալ առումով տնտեսելու քաղաքականությունը կարևոր է ցանկaցած պետության համար՝ անկախ ֆինանսական իրադրությունից: