22:24 , 24 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
Բրյուսելի ահաբեկչություններից հետո Բելգիայի ներքին գործերի եւ արդարադատության նախարարներ Յան Յամբոնն ու Քոեն Գենսը հրաժարական են ներկայացրել: Այս մասին հաղորդում է RTBF հեռուստաալիքը:
Սակայն, ըստ ՏԱՍՍ գործակալության, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը չի ընդունել նախարարների հրաժարականը:
Ակնկալվում է, որ երկու նախարարներն էլ կմասնակցեն ներքին գործերի եւ արդարադատության նախարարների մակարդակով Եվրամիության Խորհրդի արտակարգ նիստին, որը կայանալու է մարտի 24-ի երեկոյան, Բրյուսելի ահաբեկչություններից հետո ստեղծված իրավիճակը քննարկելու համար: