«Իսլամական պետության» և Թուրքիայի միջև կապի նոր ապացույցներ են հրապարակվել


22:12 , 24 մարտ, 2016

«Իսլամական պետության» և Թուրքիայի միջև կապի նոր ապացույցներ են հրապարակվելArmlur.am-ը գրում է.

Russia Today-ի տրամադրության տակ փաստաթղթեր են հայտնվել, որոնք ապացուցում են «Իսլամական պետության» և Թուրքիայի միջև կապը:

Սիրիական Աշ-Շադադի քաղաքում «Իսլամական պետության» զինյալները հայտնել են, որ նավթ են վաճառել Թուրքիային, ինչպես նաև մեկնել այնտեղ հանգստանալու և բուժվելու նպատակով:

Փաստաթղթերում, մասնավորապես, ապացույցներ կան, որ ահաբեկիչները մեկ բարելի դիմաց 12 դոլարով նավթ են վաճառել: Լրագրողները արձանագրել են նաև Սիրիայում ոչնչացված տարբեր երկրներից ժամանած ծայրահեղականների փաստաթղթերը: Անձնագրերում թուրքական սահմանային ծառայության թարմ կնիքներն են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ