Facebook սոցիալական ցանցը սկսել է պայքարել ընդդեմ ֆեյքերի


21:52 , 24 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Facebook սոցիալական ցանցը սկսել է պայքարել ֆեյք օգտատերերի դեմ, գրում է businessinsider.com-ը:

Հաճախ ֆեյք օգտատերերը ներբեռնում են այլոց նկարներ, գրանցվում նկարի միջի մարդու անուն ազգանունով և այդ անվան տակ կատարում զեղծարարություններ: Սոցիալական ցանցն այժմ կոնկրետ քայլեր է ձեռնարկում՝ պայքարելու նմանատիպ երևույթների դեմ:

Facebook-ը «կորսա» այն օգտատերերին, որոնք առանց ձեր իմացության օգտագործում են ձեր նկարներն  ու անունը և ձեզ կծանուցի այդ մասին, իսկ դուք հնարավորություն կունենաք բողոքարկելու, եթե այն առանց ձեր թույլտվության է տեղադրվել:

Ֆեյք հաշիվները դեմ են սոցիալական ցանցի կանոններին, սակայն դժվար է լուծում տալ, եթե «զոհը» տեղյակ չէ: Այս հնարավորությունն արդեն գործում է երկրների 75 տոկոսում, հայտնում է businessinsider.com-ը: