68 տարեկան հասակում մահացել է հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆը


20:02 , 24 մարտ, 2016

68 տարեկան հասակում մահացել է հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ, Ոսկե գնդակի եռակի դափնեկիր Յոհան Կրոյֆը, ով վերջին տարիներին պայքարում էր թոքերի քաղցկեղի դեմ: Այդ մասին տեղեկացնում է Կրոյֆի պաշտոնական կայքը՝ World of Johan Crujiff-ը:

«Թռչող հոլանդացին» երեք անգամ դարձել է Ոսկե գնդակի դափնեկիր: Որպես ֆուտբոլիստ նա հանդես է եկել հոլանդական «Այաքս»-ում, «Ֆեյենորդ»-ում, իսպանական «Բերսելոնա»-ում և «Լևանտե»-ում, ամերիկյան «Լոս Անջելես»-ում և «Վաշինգտոն»-ում: Հոլանդիայի հավաքականում Կրոյֆը 48 խաղում խփել է 33 գոլ, դարձել Եվրոպայի 1976 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր և 1974 թվականի Աշխարհի փոխչեմպիոն:

Նա Հոլանդիայի 9-ակի չեմպիոն է, Չեմպիոնների լիգայի եռյակի գավաթակիր, Իսպանիայի չեմպիոն: