21:39 , 24 մարտ, 2016
Լոնդոնի «Արսենալը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի մի շարք ֆուտբոլիստների հետ,- տեղեկացնում է «The Times»-ը:
«Զինագործների» ղեկավարությունը պայմանագրեր կառաջարկի իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլան, գերմանացի Մեսութ Օզիլին, անգլիացի Ջեք Ուիլշերին, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենին ու չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին:
Բացի այդ, անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անհրաժեշտություն է տեսնում գերմանացի պաշտպան Պեր Մերտեզակերի հետ պայմանագիրը երկարաձգելու մեջ: