18:53 , 24 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
«Զվարթնոց» օդանավակայանում գտնվող Tert.am-ի լրագրողը քիչ առաջ տեղեկացավ, որ Մոսկվա-Երևան թռիքում ժամային փոփոխություն է տեղի ունեցել։ NN 557 չվերթի ինքնաթիռը ժամը 19։40 պետք է ժամաներ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան , բայց ժամային փոփոխության հետ կապված, այն կժամանի 20։34-ին ։ Իսկ NN 558 համարի չվերթը, պետք է մեկներ 20։40-ին, բայց մեկնելու է 21։30-ին։
Թե ինչով են պայմանավորված թռիչքի ժամային փոփոխությունները, նշում են, որ սովորաբար լինում են նման ուշացումներ։
Տեղեկացնենք նաև, որ օդանավակայանում այս պահին ամեն ինչ նորմալ է , աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից Tert.am-ին տեղեկացրել էին, որ տեղեկություն են ստացել, որ այսօր Մոսկվա–Երևան չվերթի ինքնաթիռը պայթելու է: