Քարաջիչը մեղավոր է ճանաչվել մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար


21:33 , 24 մարտ, 2016

Radovan Karadћi?Araratnews.am-ը գրում է.

Հաագայի տրիբունալի դատավորը հայտնել է, որ Սերբական հանրապետության (ներկայումս Բոսնիայի կազմում) առաջին նախագահ Ռադովան Քարաջիչը մեղավոր է ճանաչվել Բոսնիայում մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար, հաղորդում է Reuters-ը:

Հայտնի է դարձել նաև, որ Հաագայի դատարանը Բոսնիայում մահմեդականների և խորվաթների ջարդերը որպես ցեղասպանություն չի ճանաչել: