Գրիգոր Դանիելյան. «Հայաստանում ես այն քիչ դերասաններից եմ, որ կարողանում է նաև սցենար գրել»


17:17 , 24 մարտ, 2016

Ռադիոհաղորդավարուհի Անկա Սարիբեկյանի հյուրը հումորիստ, սցենարիստ, պրոդյուսեր Գրիգոր Դանիելյան է, ով զրույցի ընթացքում խոսել է «Ֆուլ Հաուսի» զարգացումներից և ոչ միայն:

 -Ողջույն, ողջույն

- Ինչպե՞ս ես

- Շատ լավ, տեսնում եմ` տրամադրությունը շատ բարձր է քո: Ես մոռացել էի, որ առաջին հյուրդ եմ եղել՝ «Անկա  Շոու»-ի:

-Ես կհիշեցնեմ

-Փաստորեն այնպես ստացվեց, որ ես եմ եղել քո առաջին հյուրը, ես պարզապես մոռացել էի:

- Ծերության նշան է, թե զբաղվածության

-Ծերության

- Օ՜, ոչ

-Ծերացել եմ

- Լավ: Սովորաբար ինչպե՞ս է սկսվում առավոտը՝ սուրճով, թե թեյով:

-Առացոտը սկսվում է արթնանալով:

- Ո՞ր ժամից:

-Այն ժամանակ սուրճով էր, բայց հիմա քանի որ հետևում եմ  առողջությանս՝ սուրճով և ծխախոտով չեմ սկսկում: Սկսում եմ ավելի առողջարար ուտելիքով:

-Սիրելի ռադիոունկընդիրներ մենք կարող ենք ժամային տարբերակով գալ-գնալ, բայց Գրիգորը «ապրում» է այստեղ: Միանգամից անցնենք նորությունների, որովհետև կարծես թե նորությունների տարափ կա:

-Նորությունները շատ են:

- Կցանկանայի առաջին հերթին խոսել  «Ֆուլ հաուս»-ի 4-րդ եթերաշրջանից, ինչ է սպասվում , ինչ դերասանական կազմ:Որովհետև գիտեմ, որ սցենարային առումով ևս դու ունես քո ներդրումը:

-Նախ ուզում եմ ողջունել «Ռադիո Ջան»-ի բոլոր ունկընդիրներին, բոլոր Ռադիոջանասերներին, ցանկանում եմ, որ «Ռադիո ջան»-ը միշտ լինի:Երկրորդը սկսեմ նորություններից: Մարտի 12-ից, յուրաքանչյուր երկուշաբթի և չորեքշաբթի արդեն մեր հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու  «Ֆուլ հաուս»-ի  4-րդ եթերաշրջանը ամեն երկուշաբթի և չորեքշաբթի երեկոյան ժամը` 21:00-ին: Շատ ենք աշխատել այս եթերաշրջանի վրա, որովհետև գնալով պահանջները մեծանում են հեռուստադիտողների և պետք է բավարարենք: Բարձր նշաձողի վրա ենք դրել և պետք է մաքսիմալ աշխատենք, որ չիջնենք այդ նշաձողից: Բոլորիս էլ պարզ է, եթե հանկարծ ինչ-որ մի բան այն չի լինում միանգամից հեռուստադիտողը սկսում է բողոքել: Անցնեմ առաջ ու ասեմ,  որ «Ֆուլ հաուս»-ի անձնակազմը մեկնում է հյուրախաղերի Եվրոպա:

 - Ինձ հետաքրքիր է «ֆուլ հաուս» սիթքոմը ինչ տարբերակով է ներկայացված բեմում:

 - «Ֆուլ հաուս» սիթքոմը մենք ադապտացրել ենք բեմահարթակին և կարողացել ենք նրան սարքել հետաքրքիր համարներից կազմված ներկայացում: Շատ ժամանակ երբ մարդիկ գալիս էին նայելու նրանք գաղափար անգամ չունեին, թե ուր են գալիս: Ես շատ լավ հիշում եմ,երբ առաջին անգամ ամերիկայում այս ներկայացումը խաղացինք մարդիկ դուրս էին գալիս զարմացած հայցքով: Իրենք չէին պատկերացնում, թե ինչպես պետք է ներկայանանք: Մարդիկ պետք է տեսնեն և հասկանան` ինչ է իրենից ներկայացնում, այդ իսկ պատճառով տեղեկացնեմ, որ ամսի 16, 18-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կլինի «Ֆուլ հաուս» շոու ներկայացումը, որը հատուկ մեր Հայաստանյան հանդիսատեսի համար է:

- Անցնեք դեպի մեկ այլ ոլորտ, որտեղ կրկին դու կաս` «Տրիո» վոկալ ստուդիայի  մասին է խոսքը, ումն էր մտահաղացումը և իհարկե ինչպես են գործերը, որոհվհետև ես հաճախ տեսնում եմ ձեր սաների պրոդֆեսիոնալ կատարումները:

-Ասեմ, որ չորս տարի առաջ 2012 թվականին մենք հիմնեցինք այս ստուդիան: Գաղափարը Հռիփսիմեին էր, նա էր շատ ուզում, քանի որ նա մանկավարժ է և դասավանդում է Ռոմանոս Մելիքյանի անվան դպրոցում: Մենք հիմնեցինք այդ ստուդիան: Սկզբից վոկալ ստուդիա էր, այսինքն միայն երգեցողությամբ էինք զբաղվում, ես էլ իմ հերթին դասավանդում եմ դերասանական արվեստ, որպեսզի նրանք կարողանանան բեմում լավ ներկայանան: Հետո ստեղծվեց գաղափար ունենալ նաև դերասանական խմբակ և ասեմ, որ արդեն շատ երեխաներ ունենք, որ սովորում են ու իրենց ես եմ դասավանդում:

- Գրիգոր դու նաև սցենար ես գրում և խաղում, ինչպես է ստացվում

- Հայաստանում ես այն քիչ դերասաններից  եմ, որ կարողանում է նաև սցենար գրել: Եթե ֆինանսի վերածենք սցենարական աշխատանքը շատ թանկ է քան դերասանականը, բայց հակառակն է վճարվում: Բայց ասեմ դժվար է ու անընդհատ մտածում ես, որ կարող ես սպառվել: Մենք դիտում ենք հազարավոր ֆիլմեր և սերիալներ, կարդում ենք գրքեր, որպիսի մնանք թեմայի մեջ:

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի