«Զվարթնոց»-ում տարվող որոնողական աշխատանքները շուրջ 5-6 ժամ տևելու են․ ԱԻՆ աշխատակից


16:16 , 24 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
«Զվարթնոց» օդանավակայանում տարվող որոնողական աշխատանքները մի քանի ժամ տևելու են։ Լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻՆ աշխատակից Մուշեղ Ղազարյանը, ով ինքնաթիռ պայթելու  ահազանգի հետքերով ևս «Զվարթնոց» օդանավակայանում է։

«Որոնողական աշխատանքները շուրջ հինգ-վեց ժամ տևելու են»,- ասաց ոստիկանության աշխատակիցը։ 

Ավելի վաղ Մուշեղ Ղազարյանը հայտնել էր նաև, որ իրենք խմբերի են բաժանվել և որոնողական աշխատանքներ են իրականացնում, ավարտից հետո կտեղեկացնեն:
 
Նշենք, որ օդանավակայնում խուճապ չկա, մարդիկ նորմալ դիմավորում և ճանապարհում են իրենց հարազատներին: