Քերին կիթառով է ժամանել Մոսկվա


16:22 , 24 մարտ, 2016
john-kerry_2429306bAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվա է ժամանել իր կիթառով, հաղորդում է RIA Novosti-ն:

Սկզբից շատերը կարծել են, որ սա ծննդյան առթիվ նվեր է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին, սակայն հետագայում այս վարկածը հերքվել է:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ դա Քերիի անձնական կիթառն է, որը նա իր հետ է վերցնում ճանապարհորդությունների ժամանակ: