15:56 , 24 մարտ, 2016
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին կոչ են արել արգելել ռուս երգչուհի Զեմֆիրայի մուտքը երկիր։ Համապատասխան միջնորդագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։ Ներկայումս այն հավաքել է անհրաժեշտ 25 հազար ստորագրությունից ավելի քան 20 հազարը։
«Ինչպես հայտնի է՝ Վիլնյուսում համերգի ժամանակ Զեմֆիրան բացասաբար է արձագանքել երկրպագուների կողմից բարձրացված ուկրաինական դրոշին»,- նշվում է միջնորդագրում, որում ասվում է նաև, որ տեղի ունեցածից հետո բոլոր ուկրաինացիներն ու շատ լիտվացիներ լքել են համերգասրահը։
Ավելի վաղ Զեմֆիրան ներառվել էր Ուկրաինային աջակցող մշակույթի գործիչների «սպիտակ ցուցակում»։ Այն կազմվել էր Ուկրաինայի մշակույթի նախարարության կողմից 2015 թվականի ամռանը։ Այժմ Պորոշենկոյին կոչ են անում հանել Զեմֆիրային «սպիտակ ցուցակից» և արգելել նրա մուտքը երկիր 5 տարի ժամկետով։