15:24 , 24 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Ոստիկանության աշխատակից Մուշեղ Այվազյանը, ով այսօր ինքնաթիռ պայթելու ահազանգի հետքերով ևս «Զվարթնոց» օդանավակայանում էր, լրագրողներն տեղեկացրեց, որ ահազանգ են ստացել այն մասին, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ռումբ կա, ուսումնասիրում են, թե ահազանգը որտեղից է եղել:
Նշենք, որ օդանավակայնում խուճապ չկա, մարդիկ նորմալ դիմավորում և ճանապարհում են իրենց հարազատներին: