15:18 , 24 մարտ, 2016
Panorama.am-ը գրում է.
«Զվարթնոց» օդանավակայանում օդանավ պայթեցնելու մասին ստացված տեղեկությունը ստուգվում է: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Արմենիա միջազգային օդնավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանն ասաց, որ այս պահին օդանավակայանը շարունակում է բնականոն աշխատանքը:
«Այս պահին սովորական, աշխատանքային վիճակ է: Ոչ մի լարվածություն, ոչ մի խուճապ չկա: Այն, ինչ վերահսկվելու է, վերահսկվում է»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ