15:00 , 24 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը և «Հայ կանանց ճակատը» Մաշտոցի պողոտայում «Ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի» ակցիան իրականացնելիս քիչ առաջ փակել էր Մաշտոցի պողոտան:
Ոստիկանությունը ճանապարհը բացելու նախազգուշացումից հետո անցավ կտրուկ գործողությունների և ուժով բացեց ճանապարհը: Արդյունքում մի քանիսը ստացան տարբեր վնասվածքներ, այդ թվում մի կին ընկել էր փողոցի մեջտեղում, որին շտապօգնության աշխատակիցները բուժ օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխեցին հիվանդանոց:
Կան բերման ենթարկվածներ, որոնց մեջ են՝ Կարո Եղնուկյանը, Գագիկ Եղիազարյանը, Սյուզան Գևորգյանը, Ներսես Գևորգյանը, Վարդան Բալյանը: