14:19 , 24 մարտ, 2016
Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս պահին Զվարթնոց օդանավակայան են ժամանում ոստիկանության, Ազգային անվտանգութան ծառայության, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով աշխատակիցներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահ մարմիններոմ օպերատիվ տեղեկություն են ստացել, որ այսօր Երևան-Մոսկվա թիվ 558 չվերթի ինքնաթիռը պայթելու է: Ինքնաթիռը պետք է ժամանի ժամը 20:45-ին:
Ելնելով անվտանգությունից՝ պետք է ժամանեն նաև Պաշտպանության նախարարության սակրավորները: SHAMSHYAN.com-ը փորձում է իրավիճակի մասին տեղեկությունը ճշտել պատկան մարմիններից: