13:42 , 24 մարտ, 2016
Lurer.com-ը գրում է.
Բելառուսի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Խացկևիչը Հայաստանի և Չեռնոգորիայի հավաքականների դեմ հանդիպումներից առաջ լրագրողների հետ զրույցում խոսել է մրցակիցների մասին.
«Հայաստանի և Չեռնոգորիայի հավաքականները երկու տարբեր թիմեր են: Հայերը սիրում են խաղը կառուցել՝ պաշտպանությունից արագ հարձակման անցնելով, կարճ փոխանցումներով: Չեռնոգորիան նախապատվությունը տալիս է եզրերին՝ ցուցադրելով ուժային ֆուտբոլ: Չգիտեմ՝ ինչպես են նրանք մեր դեմ խաղալու: Միգուցե փոխվի կոնցեպցիան: Կտեսնենք խաղերի ժամանակ»,- մարզչի խոսքը մեջբերում է pressball.by-ը:
Հիշեցենենք, որ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը տեղի է ունենալու վաղը Հանրապետական մարզադաշտում. մեկնարկը՝ 19:00-ին: