Սպորտի նախարարը տեղյակ չէ հայաստանյան ֆուտբոլի աղմկահարույց իրադարձություններից


13:36 , 24 մարտ, 2016

 Սպորտի նախարարը տեղյակ չէ հայաստանյան ֆուտբոլի աղմկահարույց իրադարձություններիցYerkir.am-ը գրում է.

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանին հարցրեցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի այն հայտարարությունը, որ հավաքական չեն հրավիրվելու Ռոբերտ Արզումանյանը, Յուրա Մովսիսյանն ու  Գևորգ Կասպարովը: Նա պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, անձամբ չեմ լսել»:

Երեկ ամբողջ օրը մամուլը դրա մասին էր հայտնում, և նախարարը հավելեց, որ ծանոթ է մամուլի հրապարակումներին: Նա նշեց, որ ՀՖՖ-ում տեղի ունեցողը մարզչական կազմի գործն է: