Երկու ուսանող մեղավոր է ճանաչվել Լոնդոնում ահաբեկչություն ծրագրելու գործով


13:20 , 24 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում երկու ուսանող մեղավոր է ճանաչվել Լոնդոնի փողոցներում ահաբեկչական հարձակում ծրագրելու գործով, հաղորդում է CNN-ը։

 

«Իսլամական պետություն» խմբավորման աջակիցներ 22-ամյա Թարիկ Հասանեն և 21-ամյա Սուհաիբ Մաջեդը դատապարտվել են հաջակցություն խմբավորման ահաբեկչական հարձակում ծրագրելու համար։

 

Կանխված հարձակման թիրախում եղել են ոստիկանական բաժանմունքը և Լոնդոնի արևմտյան հատվածում գտնվող Պարաշյուտի գնդի տարածքային բանակային կենտրոնը:

 

Հաղորդվում է, որ նրանք պատրաստվում էին հարձակվել ոստիկանական կամ ռազմական անձնակազմի վրա, բայց քաղաքացիները կարող էին նույնպես զոհ դառնալ, եթե նրանց պլանները խափանվեին։

 

Հետաքննությունը ցույց է տվել, որ Հասանեն, ով բժշկական համալսարանի ուսանող է եղել, ԻՊ-ին է միացել 2014 թվականի հուլիսին, և նրան հանձնարարվել է ահաբեկչական հարձակում իրականացնել Մեծ Բրիտանիայում: Ուսանողները ձերբակալվել են 2014 թվականին։