13:06 , 24 մարտ, 2016
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատան մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի` մանչեսթերյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին շրջանառվող լուրերը:
«Չգիտեմ, թե ինչ ծրագրեր ունի Զլատանը: Կցանկանա՞ արդյոք նա կարիերան շարունակել փարիզյան ակումբում, թե՞ նոր էջ կբացի իր կարիերայում: Կարծում եմ` Իբրահիմովիչը Շվեդիայի ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է: Նա շատ տիտղոսներ է նվաճել, ինչը խոսում է նրա խաղային բարձր որակների մասին:
Զլատանը շատ կարևոր է և իր ակումբի, և ազգային թիմի համար: Նա հզոր է: Ինձ դուր է գալիս խաղալ ուժեղ ֆուտբոլիստների կողքին: Ուրախ կլինեմ Իբրահիմովիչի հետ խաղալ նույն թիմում»,- Goal-ը մեջբերում է Մատայի խոսքերը: