Առաջին անգամ ձեզանից եմ լսում. Արմեն Մուրադյանը՝ իր պաշտոնանկության մասին


12:52 , 24 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Հարցին, որ լուրեր կան,  որ  Հարություն Քուշկյանի՝ ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո  նույն պաշտոնին նշանակվելու է ՀՀ-ում արձագանքեց. «Որևէ մեկնաբանություն չունեմ»:

Կառավարության հերթական նիստից հետո լրագրողներն առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվեցին, թե ճիշտ է արդյոք, որ ազատվելու է նախարարի պաշտոնից և աշխատանքի է անցնելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում:

«Առաջին անգամ ձեզանից եմ լսում»,-պատասխանեց նախարարը:


«Լրատվության մեջ թյուրիմացությունը կայանում է նրանում, որ հրավերը, որ ստացվել է մայիս ամսին է վերաբերում՝ 23-ից 28-ը ԱՀԿ-ի համաշխարհային վեհաժողովին լինել համանախագահող ընդամենը 7 օրվա ընթացքում»,- ասաց Արմեն Մուրադյանը:


Մյուս հարցին, թե լուրեր կան,  որ Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության  առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի նախարարի պաշտոնից ազատվելուց հետո նշանակվելու է ՀՀ առողջապահության նախարար, Արմեն Մուրադյանն արձագանքեց. «Որևէ մեկնաբանություն չունեմ, որովհետև առաջին անգամ ձեզանից լսեցի»: