Հարություն Քուշկյանն ազատվեց նախարարի պաշտոնից


12:20 , 24 մարտ, 2016

 Հարություն Քուշկյանն ազատվեց նախարարի պաշտոնիցYerkir.am-ը գրում է.

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը բավարարել է ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ազատման դիմումը: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը:

ԼՂՀ նախագահի  մեկ այլ հրամանով` ԼՂՀ առողջապահության նախարար է նշանակվել Ստեփանակերտի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Կարինե Աթայանը: