Նախաքննությունը դեռ նոր է սկսվել, բայց Գորիսի ոստիկանապետն արդեն գամվել է հանցագործությունների սյանը


11:44 , 24 մարտ, 2016

Գորիսի ոստիկանապետի հետ կապված միջադեպի դետալների մեջ չեմ ցանկանում խորանալ, բայց իրավապաշտպանների ու ակտիվիստների գրառումներին չեմ կարող չանրադառնալ:

Գորիսի ոստիկանապետը, որի անունն անգամ չգիտեմ, արդեն գամվել է հանցագործությունների սյանը, բայց նախաքննությունը դեռ նոր է սկսվել ու դեռ ամեն ինչ արջևում է:

Անգամ ադրբեջանցի դիվերսանտների դեպքում խոսեցին անմեղության կանխավարկածի մասին: Այդ դեպքում ինչո՞ւ ոստիկանի իրավապաշտպանները չեն խոսում նույն այդ օրենքի մասին ու միանգամից մեղավոր են ճանաչում: Չէ պարոնայք այդպես չի լինում, եթե օրենքը հավասար է բոլորի համար, ուրեմն դուք այս դեպքում անհավասար եք խոսում: