Քլինթոնը թուրք-սիրիական սահմանը փակելու կոչ է արել


10:58 , 24 մարտ, 2016

hillary-clinton-is-facing-one-of-the-most-fateful-decisions-of-the-presidential-primary-seasonAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Թուրքիային կոչ է արել քայլեր կատարել Սիրիայի հետ սահմանը փակելու ուղղությամբ, հաղորդում է RIA Novosti-ն:

«ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Թուրքիան դեռ պետք է աշխատի, որպեսզի վերահսկի սահմանը, որով արտասահմանյան զինյալների մեծ մասը ներխուժում է Սիրիա»,- ասել է նա:

Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել նաև նախագահ Օբամայի վարչակազմը: