Դավութօղլուն և Մերկելը քննարկել են Բրյուսելի ահաբեկչությունը


10:18 , 24 մարտ, 2016

merkAraratnews.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է Բրյուսելի ահաբեկչությունը, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ: Երկու առաջնորդները դատապարտել են կատարվածը և ընդգծել են ահաբեկչությանը հակազդելու համատեղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Մերկելն ու Դավութօղլուն քննարկել են նաև փախստականների ճգնաժամի հետ կապված խնդիրներ