Երկրաշարժ Հայաստանում. Ստեփանավանում այն զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ


09:30 , 24 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 07.54-ին, (Գրինվիչի ժամանակով` 03.54-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

 

Ըստ ԱԻՆ կայքի՝ Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 44.390:

 

Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

 

Երկրաշարժը զգացվել է Ստեփանավան քաղաքում և մոտակա բնակավայրերում 3-4 բալ ուժգնությամբ: