Այսօր Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է


08:50 , 24 մարտ, 2016

Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ ամեն տարի մարտի 24-ին նշվում է Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրը: 1882-ի հենց այդ օրն է գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Կոխը հայտարարել տուբերկուլյոզի հարուցիչի՝ իր արած բացահայտման մասին: 1905-ին գիտնականը Նոբելյան մրցանակ է ստացել բժշկության ոլորտում:

Օրը սահմանվել է 1982-ին՝ ԱՀԿ-ի և Տուբերկուլյոզի ու թոքային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային միության կողմից՝ նվիրված հարուցիչի բացահայտման 100-ամյակին: 1998-ին այն պաշտոնապես հաստատվել է ՄԱԿ-ի կողմից:

Օրվա խորհրդանիշը սպիտակ երիցուկն է՝ որպես առողջ շնչառության խորհրդանիշ: