Նեյմարի հետ գրազ ենք եկել. Բարսելոնայի հարձակվող Լուիս Սուարես


06:14 , 24 մարտ, 2016

Tert.am–ը գրում է.

«Բարսելոնայի» հարձակվողներ Լուիս Սուարեսը և Նեյմարը գրազ են եկել, որն առնչվում է ԱԱ-2018-ի ընտրական փուլի Բրազիլիա - Ուրուգվայ հանդիպմանը:

«Ես և Նեյմարը Բրազիլիա - Ուրուգվայ հանդիպման վերաբերյալ գրազ ենք եկել. հաղթողը համբուրգեր կստանա»,- Սուարեսի խոսքերն է մեջբերել «101 Great Goals»-ը:

Նշենք, որ «պենտակամպիոնների» և ուրուգվայցիների միջև հանդիպումը կկայանա մարտի 26-ին: