Կինը 700 դոլարով գնեց այս հնամաշ ֆուրգոնը. դուք կապշեք, երբ տեսնեք, թե մի քանի շաբաթ անց ինչի վերածեց այն (photo)


06:59 , 24 մարտ, 2016

Տեխասի բնակչուհի Քեթի Մակլաֆլին շատ տաղանդավոր վարսահարդար է: Կինը երազում էր սեփական բիզնես ունենալու մասին:

Քեթին գումար էր խնայել, սակայն դա բավական չէր սեփական վարսահարդարման սրահը ունենալու համար:

Մի օր Քեթին մի հայտարարություն տեսավ՝ 1966 թվականի հին բնակելի ֆուրգոնի վաճառքի մասին: Այն վաճառում էին 700 դոլարով, բայց վիճակն անմխիթար էր։

Կնոջ գլխին հրաշալի միտք ծագեց: Նա որոշեց վերափոխել այդ ֆուրգոնը սեփական վարսավիրանոցի: