00:47 , 24 մարտ, 2016Ընկույզ պարունակում է A, B1, В2, В12, В15, С, К, Е, РР վիտամիններ, կարոտին, սիստոստերոններ, քինոններ, լինոլեաթթու, գալոտանիտներ, յուգլոն, ֆիտոնցիդներ, ֆոսֆոր, կալիում, մագնիում, կալցիում, ծծումբ, երկաթ, ցինկ: Օգտակար նյութերի մի ամբողջ շարք, որոնք հարկավոր են օրգանիզմին:
Օրական 5 ընկույզ կերեք: Դա կարագացնի ուղեղի աշխատանքը, կբարելավի մաշկի, մազերի ու եղունգների վիճակը: Բացի այդ, բժիշկներն այն խորհուրդ են տալիս սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, քաղցկեղի ռիսկերի նվազեցման համար:
Թունավոր նյութերն օրգանիզմից դուրս բերելու համար խորհուրդ է տրվում ընկույզներն ուտելուց հետո տաք կաթ խմել:

Մանրեցված ընկույզը խառնելով կաթնաշոռի և չամիչի հետ՝ կստանաք հիանալի միջոց սրտամկանի, լյարդի, նյարդային համակարգի ամրապնդման և աթերոսկլերոզի կանխարգելման համար: Այս խառնուրդը կօգնի նաև տեսողության տարիքային վատթարացման դեպքում: