Իսլամական Պետությունն ունի նվազագույնը 440 պատրաստված զինյալ Եվրոպայում մահացու հարձակումների նոր ալիքի համար


00:39 , 24 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

«Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորումն ունի նվազագույնը 440 զինյալ, ովքեր հատուկ պատրաստություն են անցել Եվրոպայում մահացու հարձակումների նոր ալիքի համար, տեղեկացնում է The Associated Press-ը:

Լրատվական գործակալության փոխանցմամբ Եվրոպայում կան ԻՊ-ի «փոքրաքանակ բջիջներ»:  Փարիզյան ահաբեկչության ղեկավարը, մինչ սպանվելը, հայտարարել էր, թե ինքը Եվրոպա է մտել 90 հոգուց բաղկացած խմբով, ովքեր սփռված են ամբողջ Եվրոպայով:

Նմանատիպ փոքրիկ խմբավորումներում գործող մարդիկ անցել են հատուկ պատրաստվածություն՝ պայթուցիկների պատրաստման, մարտ վարելու և հետախուզական աշխատանքներ իրականացնելու գործում: