23:59 , 23 մարտ, 2016
Barometer.am-ը գրում է.
Բելգիայի իշխանությունները հաստատել են Բրյուսելի օդանավակայանում պայթյունն իրականացրած երկրորդ ահաբեկչի ինքնությունը: Նա Նաջիմ Լաաշրաուին է, ում նկատմամբ Բելգիայի կողմից միջազգային հետախուզում էր հայտարարվել դեռևս 2014 թվականի մարտին, ահաբեկչական գործունեություն ծավալելու մեղադրանքով: Նրա ԴՆԹ-ն հայտնաբերել են նաեւ Փարիզում անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչությունների ժամանակ օգտագործված պայթուցիկի վրա:
Բրյուսելում երեկ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով ըստ պաշտոնական տվյալների զոհվել է 32 մարդ, և ավելի քան 270-ը վիրավովել են: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: