Բարաք Օբաման կոչ է արել միավորվել ահաբեկչության դեմ պայքարում


23:43 , 23 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ աշխարհը պետք է միավորվի ահաբեկչության դեմ պայքարում, և ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել Բրյուսելում իրականացված հարձակումների հետաքննությանը:
 
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ելույթ ունենալով Արգենտինայի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում, Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ն կշարունակի պայքարը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ մինչև այն իսպառ չոչնչացվի:

«Աշխարհը պետք է միավորվի ահաբեկչության դեմ: Մենք կարող ենք և պարտավոր ենք հաղթել նրանց, ովքեր սպառնալիք են ներկայացնում  ոչ միայն մեր ժողովրդի, այլև աշխարհի ողջ բնակչության համար», - ասել է Օբաման: