Օբյեկտիվ քննության նպատակով՝ ՀՀ գլխավոր դատախազը քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն


22:29 , 23 մարտ, 2016

Օբյեկտիվ քննության նպատակով՝ ՀՀ գլխավոր դատախազը քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայությունBarometer.am-ը գրում է.

2016 թվականի մարտի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Գորիսում գտնվող "Դիանա" հյուրանոցային համալիրին հարող տարածքում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի բաժնում քաղաքացի Արթուր Գ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազը օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: