Սավչենկոյի մասին վերջին խոսքը


19:39 , 23 մարտ, 2016
Ես չեմ ուզում նոր գոյականներ ու ածականներ վատնել ակնհայտը ապացուցելու եւ Նադիա Սավչենկոյի շուրջը ստեղծվքած դատական կրկեսը եւս մեկ անգամ հեգնելու համար: Ես ընդամենը երկու հարց եմ ուզում տալ իրավաբաններին` որտե՞ղ են ականի պայթյունից սպանվել երկու ռուս լրագրողները, որի համար մեղադրում են ուկրաինուհի ազատամարտիկին: Պատասխանը` Ուկրաինայում: Երկրորդ հարցը առաջինի շարունակությունն է` ի՞նչ օրենքով է թույլտարվում Ռուսաստանում դատել Ուկրաինայում տեղի ունեցածի համար: Այլեւս հարց չունեմ: