Բարաք Օբաման կարող է այցելել Հիրոսիմա


21:33 , 23 մարտ, 2016

140718-barack-obama-2115_86aea53294a878936633ec10495866b6Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «յոթնյակի»՝ մայիսին կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար Ճապոնիա ուղեւորության ընթացքում կարող Է այցելել Հիրոսիմա, որը 1945 թվականին ԱՄՆ-ի կողմից ենթարկվել Է ատոմային ռմբակոծության:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Կիոդո» լրատվական գործակալությանը, Վաշինգտոնում լրագրողներին հայտնել Է պետքարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը:

«Սպիտակ տունն ուսումնասիրում Է այդ հարցը,-ասել Է նա:-Բայց ես դեռ ենթադրություններ չԷի անի դրա վերաբերյալ»: Հիրոսիմա մեկնելու, դրա ձեւաչափի եւ ժամկետների մասին վերջնական որոշումը կընդունի նախագահ Օբաման ինքը, ընդգծել Է պետքարտուղարի տեղակալը: Մինչ այժմ Սպիտակ տան ղեկավարը դեռ ոչ մի անգամ Հիրոսիմա չի այցելել:

Ռոուզ Գյոթեմյուլլերն ինքը դարձել Է ԱՄՆ-ի վարչակազմի առաջին ներկայացուցիչը, որը պաշտոնյայի կարգավիճակում եղել Է Ճապոնիայի այդ քաղաքում: Նա Միացյալ Նահանգներն Է ներկայացրել Է 2015 թվականի օգոստոսին ատոմային ռմբակոծության 70-ամյակի առթիվ այնտեղ կայացած արարողությանը:

Տոկիոն ուսումնասիրում Էր այս տարի Հիրոսիմայում «յոթնյակի» գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը՝ այն դիտելով որպես խաղաղության ձգտման եւ միջուկային զենքից մոլորակի ազատման խորհրդանիշ:

Խակայն, ինչպես գրում Է The Tokyo Shimbun թերթը, ԱՄՆ-ն պարզորոշ հայտնել Է, որ այդ գաղափարն անընդունելի Է, եւ տարբերակը մերժվել Է: «Յոթնյակի» խորհրդակցությունը որոշվել Է անցկացնել 2016 թվականի մայիսի 26-27-ին քաղաքական տեսակետից չեզոք Սիմա փոքր քաղաքում, որը տեղավորված Է օվկիանոսի ափին գտնվող Իսե ազգային բնայգում:

Սակայն յոթ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ գագաթնաժողովին նախորդող հանդիպումն, այնուամենայնիվ, կկայանա Հիրոսիմայում: ԱՄՆ-ի պետքարտուղարը խորհրդակցությանն իր մասնակցության դեպքում նույնպես Հիրոսիմա կայցելի պատմության մեջ առաջին անգամ:

Քաղաքային իշխանություններն այդ կապակցությամբ մտադիր են հաստատակամորեն նրան հրավիրել Խաղաղության զբոսայգի, որը նվիրված Է ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: