Գորիսի ոստիկանապետի մասնակցության դեպքով քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ


18:12 , 23 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

Մարտի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Գորիսում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրին հարող տարածքում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի բաժնում քաղաքացի Արթուր Գ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազը օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Նախաքննությունը շարունակվում է: