ԱԺ պատվիրակությունը ելքեր է փնտրում շրջափակված Բրյուսելից դուրս գալու համար


17:42 , 23 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

Բրյուսելի միակ Զավենթեմ օդանավակայանը փակ է, և այնտեղ գտնվող Ազգային ժողովի հայկական պատվիրակությունը քննարկում է տարբերակներ, որ օրվա ընթացքում կարողանան վերադառնալ Հայաստան:

«Մեր Ազգային ժողովի համապատասխան ծառայությունը զբաղվում է այդ հարցով, քննարկում է տարբերակներ երրորդ երկրների տարբերակները: Քննարկվող տարբերակներն են կամ Հոլանդիայով գալը կամ Գերմանիայով: Բայց կարծես թե ամենահարմարը Գերմանիայով գալն է: Մենք պետք է մեքենայով հասնենք, անցնենք Գերմանիայի սահման», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Բրյուսելից փոխանցեց ԱԺ հայաստանյան պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը:

Նա տեղեկացրեց, որ Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն աշխատանքներն արագացված կարգով է ավարտել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ