ԵՄ-ն կմնա բաց ու հանդուրժող. Եվրահանձնաժողով


16:26 , 23 մարտ, 2016

ԵՄ-ն կմնա բաց ու հանդուրժող. Եվրահանձնաժողով168.am-ը գրում է.

Եվրամիությունը կմնա բաց ու հանդուրժող: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կրիստալինա Գեորգիևան այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք ապրելու ենք, սիրելու, շարունակելու ենք լինել բաց ու հանդուրժող»,- ասել է նա՝ մեկնաբանելով նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչություններն ու առկա ահաբեկչական վտանգը:

Հիշեցնենք, որ Բրյուսելի օդանավակայանում ու մետրոյում 3 պայթյուն է որոտացել: Ահաբեկչություններին զոհ է գնացել 31 մարդ, ևս 250-ն ստացել է վնասվածքներ: