16:33 , 23 մարտ, 2016Առողջապահության նախարարությունը նախազգուշացնում է, սակայն նրան ոչ բոլորն են լսում, մասնավորապես դա վերաբերվում է ծխելուն և նրա հետևանքներին: Եթե դուք ոչ մի կերպ չեք կարողանում հաղթահարել ձեր թուլությունը, գոնե ջանացեք նվազեցնել դրա վնասը: Դրա համար հարկավոր է օրակարգում ընդգրկել այնպիսի մթերքներ, որոնք օգնում են օրգանիզմը մաքրել նիկոտինից:
1. Բրոկոլի

Բրոկոլի կերեք հաճախակի և ձեր թոքերը պաշտպանված կլինեն թույների ազդեցությունից:
2. Նարինջ

Նիկոտոնի կործանարար ազդեցություններից մեկն այն է, որ այն նվազեցնում է C վիտամինի քանակը: Այդ պատճառով հարկավոր է հաճախակի օգտագործել նարինջ:
3. Սպանախ

Այն ունի նիկոտինն օրգանիզմից հանելու հատկություն: Նպաստում է անքնության վերացմանը:
4. Կոճապղպեղ

Կոճապղպեղի արմատը արդյունավետ պայքարում է ծխախոտի շատ կողմնակի ազդեցությունների դեմ: Մասնավորապես, ծխելը թողած մարդկանց այն օգնում է հաղթահարելու ծխախոտի նկատմամբ ցանկությունը:
5. Լոռամրգի

Այս օգտակար հատապտուղն օգնում է արյան անոթները մաքրել նիկոտինից և ամրացնում է դրանք: Այն բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը և օգնում պայքարելու ծխելու ցանկության դեմ:
6. Կիտրոն

Եվս մեկ հիանալի օգնական նիկոտինային կախվածության դեմ պայքարելու համար, բարձրացնում է իմունիտետը և վերականգնում ծխախոտներից տուժած մաշկը:
7. Գազար

Ցանկացած ծխող գիտակցաբար վերացնում է A և C վիտամինները, որը բերում է ուղեղի բջիջների և նյարդային վերջույթների քայքայմանը:
8. Նուռ

Նուռը բարենպաստ է ազդում ծխախոտից վնասված սրտի վրա և կարգավորում նրա տոնուսը:
9. Ցորենի ծիլեր

Աճեցրած ցորենն անոթները դարձնում է առաձգական և նվազեցնում ապագայում կաթվածի ռիսկը:
10. Տերևավոր կաղամբ կամ կալե

Սա ծխողներին օգնում է լրացնելու սպիտակուցի պակասը, ինչպես նաև կարող է մատակարարել կալցիում: Այն օգտագործվում է որպես ընդհանուր ամրացնող միջոց: