Փարիզի ահաբեկչությունների գործով անցնում է ավելի քան 30 մարդ. Ֆրանսիայի վարչապետ


16:06 , 23 մարտ, 2016

Փարիզի ահաբեկչությունների գործով անցնում է ավելի քան 30 մարդ. Ֆրանսիայի վարչապետBarometer.am-ը գրում է.

Փարիզի ահաբեկչությունների գործով ավելի քան 30 մարդ է անցնում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը, հաղորդում է AFP-ն:

"Այսօրվա դրությամբ պարզվել է Փարիզի ահաբեկչությունների հետ կապ ունեցող ավելի քան 30 մարդու ինքնությունը: Նրանցից 11-ը ոչնչացվել են, 12-ը գտնվում են բանտում, մյուսները հետախուզման մեջ են",- ասել է Վալսը։