Պարսիկների մասին
16:04 , 23 մարտ, 2016
Նախազգուշացում: Երկար ջղային տեքստ պարսիկների թեմայով:
Սկսեմ սկզբից: Հա ես էլ երջանիկ չեմ պարսիկ, հիմնականում տղամարդկանց, ոչ..հայեցի պահվածքով, և նրանով որ Նովրուզին երևանում լռիվ տուրիստ ես քեզ զգում: Բոլորի նման բողոքում եմ , բոլորի նման մրթմրթում, բայց!
Բայց.
Եկեք սկսենք հիմքերից և փորձենք հասկանալ:
Պատկերացրեք մի օր մեր կառավարությունը փոխվումա ու հայտարարումա, որ այսուհետ մենք մուսուլմանական երկիր ենք,սովորական մուսուլմանական չէ է, hardcore մուսուլմանական: Որ երաժշտությունը, համերգները, խմիչքը, սոց ցանցերը օրենքից դուրս են, որ մազերը պիտի ծածկած լինի, շորն ել միչև կոշիկներ, ձերքերը ծածկած, բլա բլա բլա, միլիոն ուրիշ բան:
Պատկերացրեցիք? Կառավառությունը փոխվելա, օրենքները փոխվելա, բայց ախր դուք չեք փոխվել: Դուք շարունակում եք սիրել են կյանքը որով ապրում էիք, բայց հիմա էլ չի կարելի:
Դա էլ պատկերացրեցիք ? Հիմա պատկերացրեք, որ տարին մի անգամ, 2 օրով նոր տարուն Վրաստան գնալու հնարավորություն ունեք, ու պատկերացրեք էդ նոր տարին ոնց եք նշելու:
Սա էլ ստացվեց?
Ըհը: Այսուհետ ամեն անգամ որ տեսնեք մի քիչ չափից ավելի ուրախ պարսիկների հենց դա հիշեք, որովհետև, չնայած բողոքողների մեծ մասը դրանից բացարձակ անտեղյակա, Պարսկաստանում հենց տենց էլ եղելա: Գուգլեք "iran before islamic revolution" ու տեսեք մարդիք ինչից ինչի մեջ են ընկել, Պերսեպոլիսը նայեք, գուցե մի բան փոխվի:
Լիքը մոնոլոգադիալոգներ "դրանց նայեք իրանց երկրում ոնց են իրանց պահում, ստեղ գալիս են կրոնը մոռանում" թեմաներով: Բայց ով ասեց որ այդ երկրի մարդիկ բոլորը պիտի համաձայն լինեն իրենց օրենքների հետ? Մենք համաձայն ենք մեր օրենքների հետ? Լավ, օրենքները մի կողմ, մենք մեր եկեղեցու հետ համաձայն ենք?
Երեկ աչքովս ընկավ մի պոստ որտեղ պատմվում էր, որ, դու մի ասա, որոշ խանութներում պարսիկներին ներս չեն թողնում, հրելով դուրս են հանում "no enter" ասելով, ու նենց չի որ ինչ-որ պատճառով, զուտ "պարսիկները բոլորը գող են" խորագրով: 24 ժամա անցել ինչ կարդացել եմ դա, 10 րոպե չի եղել որ չհիշեմ ու ջղայնանամ: Ոնց կարա տենց բան լինի? Ոնց? Մարդիկ ընտանիքով եկել են Հայաստան հանգստանալու, ապրում են կենտոնում հյուրանոցում, ու ասում են որ երրորդ (երրորդ Կառլ!) նման դեպքն է 2 օրվա ընթացքում:
Հետո ? Կաֆեներն էլ բաժանենք առանձին ծխողների, հայերի ու պարսիկների զալերի..գժվելու բան: Մեկ էլ եկեք պարսիկներին հատուկ նշան մտածենք որ կրծքանշանի տեսքով կպցնեն շորերին, որ միանգամից տարբերենք իրանց..բան չի հիշացնում?
"Պարսիկները գող են": Թույն: Իսկ հայերը գող չեն, չէ? Էն որ list.am ում ebay ի գնով iphonներա լինում ու ուրախ ուրախ առնում են բոլորը, դա երևի Էփլի օֆիցիալ ներկայացուցիչներն են վաճառում չէ? Կամ բարեկամ ծանոթներից տարբեր տարօրինակ ծագման էժան բաները..հարցեր չեն առաջացնում? Ամեն ազգը ունի լավ և վատ ներկայացուցիչներ, մենք էլ սահմանով մոտիկ ենք Պարսկաստանի ոչ ամենալավ ապրող ու կենտրոնական մասերին, դե հիմա տենցելա պատահում, դրա համար կան կամեռաներ, ոստիկանություն, անվտանգության աշխատողներ...ու կարևորը խելք բոլորին նույն արշինով չչափելու համար:
ՈՒ ամենավերջինը, էն ինչ ես բացարձակ չեմ հասկանում: Չի տեղավորվում գլխումս ոնց կարա մի ազգ այդքան լավ վերաբերվի իր երկրում հարյուրավոր տարիներ ապրող հարուստ ու հաջողակ փոքրամասնությանը: Ոչ մի ուրիշ օրինակ չգիտեմ տենց հարաբերությունների, երբ փոքրամասնությունը հերիք չի չեն ճնշում, դեռ մի հատ էլ կարելիյա ասել մեծարում են, արտոնություններ են տալիս: ՈՒզում եմ բոլորս հիշենք, որ այդ անոմալիան գործում է Պարսկաստանում հայկական համայնքի հանդեպ: ՈՒ հիշենք այն որ այդ ազգը մեր հանդեպ իրենց երկրում անում է այն ինչ մենք և իրենց և ցանկացած ուրիշ ազգի հանդեպ երբեք անել չէինք կարողանա: