15:48 , 23 մարտ, 2016
Panorama.am-ը գրում է.
Այսօր Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը հանգամանալից զրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ, անդրադարձել այդ ուղղությամբ Արցախի, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Էդվարդ Նալբանդյանն այցելել է ԼՂՀ ԱԳՆ, ուր հանդիպում ունեցավ Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ների միջև համագործակցության սերտացմանը, պարբերական խորհրդատվությունների անցկացմանը, կրթական բնագավառում փոխգործակցությանը:
ԱԳՆ-ում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի ԱԳՆ ղեկավար կազմի հետ, որոնց հետ քննարկում է ծավալվել Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շուրջ։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն Արցախի պետական համալսարանում հանդիպում է ունեցել կրթօջախի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, պատասխանեց նրանց բազմաթիվ հարցերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ