19:56 , 16 հունվար, 2013
Այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, վարորդ, շարքային Արթուր Վարազդատի Գևորգյանն իրեն ամրակցված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոմայրուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով Ա.Գևորգյանը տեղում մահացել է, իսկ կապիտան Հուսիկ Ջանիբեկի Ստեփանյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Վերջինս գտնվում է Վայքի հիվանդանոցում, վիճակը գնահատվում է ծանր:
Նման դեպքերը չափից շատ են, ինչ-որ կերպ լուծվելո՞ւ է վարորդների ու մեքենաների հարցը, թե՞ շարունակելու ենք զոհեր տալ: