15:22 , 23 մարտ, 2016
Panorama.am-ը գրում է.
Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկված մասնակիցների թիվը փետրվարի վերջր դրությամբ հասնում է 140 հազարի, որից 65-70 հազարը պետական կառույցի աշխատողներ են, իսկ 70 հազարը` մասնավոր հատվածի աշխատողներ: Այս մասին այսօր լրագրողների հետո հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Կարեն Հակոբյանը:
Նրա խոսքերով` 1974 թվականից հետո ծնված վարձու աշխատողների թիվը Հայաստանում կազմում է շուրջ 300 հազար, այսպիսով` ստացվում է, որ այս պահին ընդհանուր համակարգի շուրջ 50 տոկոսը ներգրավված է: «216 հազար մարդ էլ ունի ոչ զրոյական հաշիվներ: Նրանք հիմնականում այն անձինք են, որոնք ամենասկզբում հատկացումներ են կատարել, բայց հետագայում դուրս են եկել համակարգից: Այսինքն` մոտ 60 հազար մարդ դուրս է եկել համակարգից, բայց նրանց հաշիվներում գումար կա և կառավարվում է»,- հայտնեց Կարեն Հակոբյանը:
Ըստ նրա՝ համակարգին ամսական միանում է 3-4 հազար մարդ, նրանք հիմնականում առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործողներն են:
ԿԲ ներկայացուցչի փոխանցմամբ՝ Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերում ընդհանուր ակտիվները կազմում են 35.5 միլիարդ դրամ, որի 16.5 միլիարդը հատկացվել է մասնակցիների կողմից, նույնքան համաֆինասավորվել է պետության կողմից, իսկ 2.5 միլիարդի չափով ապահովվել է եկամուտ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ