Ավանդների գումարներն աճել են 126.4 մլրդ դրամով


13:55 , 23 մարտ, 2016

Հայաստանում բանկային ավանդները վերջին շրջանում բավականին լայն թափով ավելանում են: Այստեղ պետք է ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ ազգային արժույթով ավանդներն ավելի մեծ աճ են գրանցել, քան արտարժույթով ավանդները:

Եթե ավանդների գումարը դիտարկենք վերջին 10 տարիների՝ 2006-2016 թվականների հունվարի օրինակով, ապա կտեսնենք, որ այդ ժաանակահատվածում ազգային արժույթով ավանդներն աճել են 16 անգամ կամ 264 մլրդ դրամով , արտարժույթով ավանդները՝ 9 անգամ կամ 649 մլրդ դրամով: Չնայած տոկոսային առումով դանդաղ աճին, արտարժույթով ավանդների մասնաբաժինը, ամեն դեպքում, բարձր է մնում (ընթացիկ տարվա հունվարին՝ ավելի քան 72%):

Հունվարի դրությամբ, ավանդների գումարը մեկ տարվա ընթացքում աճել է ավելի քան 126.4 մլրդ դրամով, իսկ արտարժույթով՝ 95.1 մլրդ դրամով: