Թիվ 35 երթուղու միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել


13:52 , 23 մարտ, 2016

Թիվ 35 երթուղու միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել168.am-ը գրում է.

Մարտի 22-ին, ժամը 14-ին, «ԳԱԶ-32 213» մակնիշի, թիվ 35 երթուղու միկրոավտոբուսը Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 14/2 հասցեի դիմաց բախվել է «ՎԱԶ-21103» մակնիշի ավտոմեքենայի:

Միկրոավտոբուսի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: